
Աշխարհի չորրորդ ռակետ Ռաֆայել Նադալը չի մասնակցի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը Փարիզում կայանալիք «Մասթերս-1000» եւ նոյեմբերի 5-ից 12-ը Լոնդոնում կայանալիք տարվա ամփոփիչ մրցաշարերին: «Ցավում եմ, որ ստիպված եմ բաց թողնել Փարիզի եւ Լոնդոնի մրցաշարերը: Հուսով եմ, որ առաջիկայում կվերսկսեմ մարզումները: Հիմա ես պատրաստ չեմ կորտ դուրս գալ: Ապաքինումը հաջող է ընթանում: Ես բուժումը կշարունակեմ Մալյորկայում»,- հայտարարել է իսպանացի թենիսիստը: Հիշեցնենք, որ ծնկի վնասվածքի պատճառով Նադալը բաց է թողել ԱՄՆ-ի բաց առաջնությունն ու Լոնդոնի օլիմպիական խաղերը: