
Հայազգի դիզայներ Վահան Խաչատրյանը, որը հիմա բնակվում է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում, մասնակցում է իտալական «Vogue»-ի եւ «Musse» օնլայն խանութի նախաձեռնած մրցույթին: Հաղթելու դեպքում էլ հնարավորություն կստանա իրականացնել իր հավաքածուի արտադրանքը եւ վաճառքը` ունենալով նաեւ վերոնշյալ ամսագրի աջակցությունը: Իսկ մրցույթին մասնակցում է այն պարզ պատճառով, որ հաղթանակը շատ մեծ քայլ կլինի ոչ միայն իր, այլեւ հայկական նորաձեւության համար: «Եթե հաղթեմ, ապա միջազգային շուկայում հայկական նոր ապրանքանիշ կարող է հայտնվել»,-նշել է Վահան Խաչատրյանը: Ի դեպ, մենք էլ կարող ենք աջակցել դիզայներին՝ քվեարկելով նրա օգտին մինչեւ նոյեմբերի 20-ը հետեւյալ հասցեով` http://www.muuse.com/#!voguevote/all/3890-vahan-khachatryan: