
Թե ով ինչ նորություն ունի, ում հետ է ընկերություն անում, երբ է անուսնանում, ինչ մտահոգիչ հարց ունի, այս եւ մի շարք այլ բաների մասին տեղեկանում ենք «Ֆեյսբուք» սոցիալական կայքի միջոցով: Եւ այն, որ դերասան Հովհաննես Ազոյանը շուտով հայր է դառնալու, իմացանք վերոհիշյալ կայքից: Դերասան Ազոյանի կինը` Մերի Ազոյանը, օրերս ամուսնու ֆեյսբուքյան էջում տեղադրել է իրենց փոքրիկի առաջին լուսանկարներից մեկը, որն արվել է ուլտրաձայնային հետազոտման ընթացքում: Սա զույգի երկրորդ երեխան է. Մերին ու Հովհաննեսն ունեն մեկ դուստր: Մեկնաբանություններից պարզ է դառնում, որ Հովոն ու Մերին կրկին աղջիկ են ունենալու, դրանցում Մերին իրենց դստերը Վիկի է անվանել: