
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց արգելք դնել Հայաստանում «Սփայս» թմրամիջոցի վրա:
Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա նշեց, որ իրավապահ մարմիններում աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում պարզվել է, որ դիզայներական թմրամիջոցները, որոնք աշխարհում հայտնի են «Սփայս» անունով, արդեն ներմուծվում են Հայաստան: Նա ընդգծեց. որ ԵՏՄ մյուս երեք երկրներում նմանատիպ միջոցներն արդեն արգելված են: