ՏաԹեվերի անվտանգության համակարգը գերազանց վիճակում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 28-ին, ժամը 16.12-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ “ՏաԹևեր” ճոպանուղու անվտանգության համակարգն ավտոմատ կերպով դադարեցրել է ճոպանուղու ընթացքը: Կազմակերպված տարհանում կատարելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Գորիս քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ և Սյունիքի ՄՓՎ ՓՋ: Ձեռնարկված օպերտիվ և հմուտ գործողությունների շնորհիվ Ժամը 19.00-ի սահմաններում 18 մետր բարձրության վրա երկու խցիկներում գտնվող 41 ուղևորներ տարհանվել և տեղափոխվել են անվտանգ տարածք: Ուղևորներից 17-ը օտարերկրյա քաղաքացիներ են, 18-ը` կին և 7-ը` երեխա:  “ՏաԹևեր”-ի աշխատանքն ի սկզբանե այնպես է ծրագրավորված, որ եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում ճոպանուղու ընթացքն ավտոմատ դադարում է` ապահովելով ուղևորների անվտանգությունը:
 




Լրահոս