Կառավարության մոտ հավաքված նաիրիտցները այսօր մեկ րոպե լռությամբ հարգեցին 2009 թվականին այս օրը «Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված գործարանի 3 աշխատակիցների հիշատակը:
Ժամը 13.00-ի դրությամբ նրանք սկսել են իրենց երկօրյա նստացույցը` արտահայտելով իրենց դժգոհությունը աշխատավարձերի ուշացման հետ կապված:
Armlur.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ նաիրտցիները վճռական են տրամադևրված և ոչ մի կերպ չեն հավատում նախարար Երվանդ Զախարյանի հայտարարություններին:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում