
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Արտակ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար:
Նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ Արտակ Գրիգորյանը վերջին հինգ տարիներին զբաղեցրել է աշխատակազմի ղեկավարի պաշտոնն ու քաջատեղյակ է բոլոր խնդիրներին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ շնորհավորեց և արդյունավետ աշխատանք ցանկացավ: