
34-ամյա չինացին նախկին կնոջը դատի է տվել այն բանի համար, որ իրեն պարգևել է տգեղ դուստր: Առաջին օրը, երբ նա տեսել է իր նորածին դստերը, ուղղակի այն աստիճան է ցնցվել, որ նույնիսկ կնոջը մեղադրել է անհավատարմության մեջ` նորածինը շատ անհրապուրիչ արտաքին ուներ և բոլորովին նման չէր ո՛չ հորը, ո՛չ մորը: Տղամարդը նույնիսկ գենետիկական անալիզ է անցկացրել՝ հավաստիանալու համար` երեխան իսկապե՞ս իրենն է: Անալիզը հաստատել էր, ոի ինքն է երեխայի հայրը: Հետո պարզ է դարձել, որ նրա կինը մինչև ամուսնանալը դիմել է պլաստիկ վիրաբուժության և ներկայիս հրապուրիչ արտաքինը նրա համար արժեցել է 100 000 դոլար: Գաղտնիքի բացահայտումից հետո չանացին անմիջապես բաժանվել է կնոջից և բարոյական վնասի համար դատի է տվել` պահանջելով 120 000 դոլար: