Ավտովթար Արարատի մարզում.կա զոհ եվ վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում, Վեդի-Ոսկետափ միջհամայնքային ավտոճանապարհի Արալեզ գյուղի խաչմերուկում “Իժ մոսկվիչ 2715” մակնիշի 62 ՍՏ 286 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Արտաշատ քաղաքի Սպանդարյան փողոցի բնակիչ, 20-ամյա Աբրահամ Գրիգորյանը բախվել է Արալեզ գյուղի բնակիչ, 50-ամյա Մարտիկ Թևոնյանի վարած “Ֆոլցվագեն Տուարեգ” մակնիշի 95 PՈ 555 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին: Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո “Իժ” (բուդկա մոսկվիչ) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին: Վթարի հետևանքով Մոսկվիչում եղած ուղևոր, ում անունը ըստ հավաքվածների Վարդան է, կլինի մոտ 20-25 տարեկան, տեղում մահացել է, իսկ վարորդին տեղափոխել են հիվանդանոց:  Գ. Շամշյանը հայտնում է, որ վթարի ենթարկված մոսկվիչով տեղափոխում էին հացաբուլկեղեն, իսկ “Տուարեգի” վարորդը Արալեզ գյողի գյուղապետն է:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս