Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում, Երևանի Ավան վարչական շրջանի բնակիչ, Վարդան Բ.-ն Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգել է, որ իրենց տանը եղբայրը կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ քննչական խումբը մեկնելով նշված փողոց, տներից մեկում պարզել է, որ նույն օրը, 05:30-ի սահմաններում, մշտական բնակության վայր չունեցող ու ժամանակավորապես նշված հասցեում բնակվող 28-ամյա Գևորգ Բ.-ն գազատար խողովակից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
Գ. Շամշյանը հայտնում է, որ քննչական խումբը նրա մոտ հայտնաբերել է ,Նոկիաե տեսակի բջջային հեռախոս, որտեղ եղել է SMS հաղորդագրություն՝ ուղղված կնոջը՝ Ելենային. “Ու բոլորը թող իմանան, որ իմ մահվան պատճառը ուղղակի իմ հոգեկան խանգարվածության համար է եղել, ոչ մեկ մեղք չունի”:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոր Նորքի քննչական բաժնում նախաքննություն է սկսվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: