Փրկարարները խրախուսվելու են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել ղեկավար կազմի հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։
ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը նախարարին զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների` մասնավորապես մայրաքաղաքի Խանջյան փողոցում կիսակառույց շենքի փլուզման, Սասնա ծռեր փողոցի նորակառույց շենքում վերելակի անկման դեպքերին եւ մեր կողմից ձեռնարկված միջոցառումների մասին։
Անդրադառնալով վերոնշյալ պատահարներին` ԱԻ նախարար Ա. Երիցյանը նշեց. “Ոչ միայն կիսակառույցի փլուզման եւ վերելակի հետ կապված դեպքերի, այլեւ Սյունիքի մարզում կայծակի հետեւանքով ավտոմատ կանգնած “ՏաԹեւեր” ճոպանուղու ուղեւորների տարհանման ժամանակ մեր փրկարարների օպերատիվ եւ բարձր պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ բազմաթիվ մարդկանց կյանքեր են փրկվել։ Փլուզման վայրում լինելով` անձամբ եմ տեսել նրանց հերոսական աշխատանքը եւ հանձնարարում եմ խրախուսման ներկայացնել նշված դեպքերի արձագանքմանը մասնակցող փրկարարներին”։
Խորհրդակցությանը ՓԾ տնօրենը զեկուցեց նաեւ, որ նախապատրաստվում է Երեւանում ուժեղ երկրաշարժի սցենարով մեծ ուսումնավարժանք, որը տեղի կունենա նոյեմբերի վերջին։ Ինչ վերաբերում է անցած շաբաթ Հայաստանում առաքելությամբ գտնվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագիտական խմբի աշխատանքներին, ապա Ս. Ազարյանը նշեց, որ ԱԷՄԳ փորձագետների գնահատմամբ` Հայաստանում գործում է ՀԱԷԿ-ի վթարի կամ դրա սպառնալիքի դեպքում արձագանքման լավ համակարգ եւ շեշտել են վերջին երկու տարիներին ԱԻՆ զգալի առաջընթացը։
ՍՊԱԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը, զեկուցելով շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների մասին` հայտնեց, որ Սյունիքի մարզում աշխատանքներն ավարտելուց հետո մեր ֆրանսիացի գործընկերների աջակցությամբ սեյսմիկ աղմուկը գրանցող փորձնական կայաններ են տեղադրվել նաեւ հանրապետության հյուսիս-արեւմտյան հատվածում (Բավրա, Ստեփանավան)։ Փորձաշրջանից հետո` հաջորդ տարվա մարտին, դրանք կփոխարինվեն մշտական կայաններով։ Այնպես որ` ՍՊԱԾ համակարգի տեխնիկական վերազինումը մեծ թափով առաջ է գնում։
ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Ն. Գրիգորյանը տեղեկացրեց, որ ամփոփվում են “Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի” թեմատիկ խմբի աշխատանքները, եւ մոտակա օրերին արդեն կհայտարարվի նրանց աշխատանքի ընդունելու մրցույթի մասին։
ՓԾ տնօրենի տեղակալը հայտնեց նաեւ, որ առաջարկություններ են մշակվում ՀՀ ԱԻՆ եւ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության միջեւ համագործակցության նոր ուղղությունների վերաբերյալ։
Վերջերս Ինդոնեզիայում կայացած Ասիական 5-րդ նախարարական ԱՌՆ կոնֆերանսին ՀՀ ԱԻ նախարարությունը ներկայացնում էին փոխնախարար Հ. Մխիթարյանը եւ ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մ. Պողոսյանը։ Այնտեղ ՄԱԿ-ի աղետների նվազեցման միջազգային ռազմավարության (UNISDR) ԱՌՆ գլխավոր քարտուղարության մշտական ներկայացուցիչ Մարգարետա Վալսթորմի հետ հանդիպմանը ՀՀ ԱԻՆ ձեռքբերումների մասին պատմելուց հետո տիկին Վալսթրոմը մեծ ցանկություն է հայտնել այցելելու Հայաստան եւ անձամբ տեսնելու մեր նվաճումները։
Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից:




Լրահոս