
Լեհաստանի խոշոր էներգետիկ Polskie Gornictwo Naftowe i Gazownictwo (PGNiG) ընկերությունը դիմել է Ստոկհոլմի արբիտրաժային դատարան՝ ռուսական «Գազպրոմ» ու «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունների դեմ ՝ բնական գազի գների վերանայման մասին հայցով:
«Գազպրոմը» Լեհաստան բնական գազի մատակարարման ամենախոշոր մատակարարն է:
«PGNiG կողմից ձեռնարկված քայլերը կոչված են պայմանագիրը համապատասխանեցնել Եվրոպայի գազի շուկայում այս պահին տիրող իրավիճակին»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: