Բելառուսում կրթության վիճակն այնպիսին է, ինչպիսին Հայաստանում, և դա մեզ բավականացնում է. Նատալյա Բարանավա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  այսօր կայանում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը, որին մասնակցում են 47 երկրներից ու միջազգային 20 կազմակերպությունների  շուրջ 500 պատվիրակներ, այդ թվում 20 երկիր ներկայացված է նախարարների մակարդակով:

Armlur.am-ի հետ զրույցում Բելառուսի պատվիրակության ներկայացուցիչ Նատալիա Բարանավան (որին ելույթների ժամանակ սուր քննադատության ենթարկեցին Նորվեգիայի, Շվեդիայի ու ու Հոլանդիայի կրթության ներկայացուցիները), հայտարարեց, որ 12-ամյա կրթության ժամանակաշրջանն իսկապես շատ բան է ասում, սակայն ավելի կարևոր է կրթության բովանդակությունը:

«Մեզ մոտ՝  Բելառուսում այժմ կրթությունը 11-ամյա է: Ներկայում Բելառուսում, ինչպես և մյուս բոլոր երկրներում, որոնք փնտրտուքների մեջ են, իսկ մենք մշտապես փնտրում ենք, որոշակի փոփոխություններ են կատարվում: Մասնավորապես մենք ավագ դասարաններում՝ մասնավորապես 10 և 11-րդ դասարաններում, ներմուծում ենք մի շարք առարկաների խորացված ուսուցում: Մենք հիմա էլ ենք հպարտանում մեր ֆիզիկոսներով, մաթեմատիկոսներով, կենսաբաններով, աշխարհագրագետներով, որոնք հաղթում են միջազգային օլիմպիադաներում»,- ասել է տիկին Վարանավան:

Իսկ թե ինչքանով էր պետք հետխորհրդային պետություններին Բոլոնյան համակարգը, վերջինս համոզված է, որ այդ պետությունները պարզապես ընտրության այլ հնարավորություն չունեն:

«Կարծում եմ` այլընտրանք չկար, քանի որ աշխարհում տեղի է ունենում միջազգայնացում ու ամեն ինչ, այդ թվում նաև կրթության համակարգը, փոխկապակցված է, իսկ արագ ու նվազագույն սխալներով առաջ գնալը նշանակում է, որ մենք պետք է սովորենք միմյանցից, իսկ Բոլոնյան համակարգը նման հնարավորություն ընձեռում է:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու էր Նորվեգիան դեմ Բոլոնյան համակարգին Բելառուսի անդամակցությանը, Վարանավան ասաց.

«Նորվեգիան դեմ չէր, այն պարզապես ցանկանում էր ևս մեկ անգամ քննարկել այդ հարցն ու այդ հարցին կրկին անդրադառնալ կոնֆերանսի վերջում: Դա իրենց դիրքորոշումն է: Նորվեգիան համարում է, որ Բելառուսում բավարար չէ ուսանողների ակադեմիական ազատությունը, սակայն այդ հարցը ոչ մեկի կողմից չի բարձրացվել, երբ մենք նախնական քննարկումներ էինք անցկացնում: Բնականաբար, ինչքան շատ է ուսանողների ակդամիական ազատությունը, այնքան ավելի լավ: Մեզ մոտ ևս նման ազատություն կա: Ինձ ավելի շատ հուզում է ֆինանսական հարցը: Ես խոսում եմ ոչ թե ակադեմիական ազատության, այլ ուսանողների մոբիլության մասին,: Ինչքան շատ ուսանողները մեկնեն արտերկիր, այնքան շատ գումար է անհրաժեշտ:

Բոլոնյան գործընթացը հնարավորություն է տալիս երկկողմ կապեր ատեղծելուն, ինչն ուսանողների համար ավելի մատչելի  է դարձնում այդ գործընթացը: Ինչ վերաբերում է ակադեմիական ազատությանը, միգուցե ես ձեզ ոչ ժամանակակից կամ հետամնաց կթվամ, սակայն դրանք մեր երկրում հենց այնպիսին են, ինչպիսին ձեր երկրում: Այն ձեզ բավականանցնո՞ւմ է, ահա մեզ էլ բավականացնում: Իսկ ձեր երկրին ծաղկում եմ ցանկանում՝ իմ սիրելի «ցավդ տանեմ» արտահայտությամբ»:

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ  Բելառուսի հանրապետությունը  Բոլոնիայի գործընթացի անդամակցության հայտ է ներկայացրել և առաջարկել է հաստատել հայտը: Նորվեգիայի, Շվեդիայի և Հոլանդիայի կրթության ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Բելառուսի անդամակցության կապակցությամբ՝ նշելով, որ Բոլոնիայի անդամ պետությունները պետք է գրավոր հավաստիացում ստանան, որ  Բելառուսը պատրաստ է անդամակցությանը և ստանձնած պարտավորությունների կատարմանը:

Լուսանկարը՝ Panorama.am-ի




Լրահոս