Կեսգիշերն անց էր, երբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Մանուկյան փողոցի թիվ 10 շենքի բակում 2 երիտասարդ պառկած են գետին և վատ են զգում: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Քիչ անց հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ինտոքսիկացիա անհայտ էթոլոգիա» ախտորոշմամբ նշված շենքի բակից բուժօգնության է տեղափոխվել Հովհաննես Մ.-ն, փոքր-ինչ ավելի ուշ՝ «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ՝ Ռոման Վ.-ն և «թունավորում նարկոտիկ դեղամիջոցներով» ախտորոշմամբ՝ Սևակ Ա.-ն: Ըստ բժշկի տեղեկանքի` նշված անձինք ի վիճակի չեն եղել բացատրություններ տալու: Հիվանդանոցի ընդունարանում ոստիկաններին ներկայացրել են Հովհաննես Մ.-ի գրպանից հայտնաբերված թմրամիջոցի նմանվող զանգված:
Նշանակվել են դատաբժշկական, տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: