ՎիվաՍել-ՄՏՍ-ի մարզային բաժանորդները հնարավորություն կունենան առանց միջնորդի միանալու 911 և 112 հեռախոսահամարներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական նորարարական քայլն է կատարել՝ հնարավորություն ընձեռելով իր բաժանորդներին բջջային հեռախոսից զանգահարելու 911 և 112 արագ արձագանքման անվճար հեռախոսահամարներին: Այժմ Լոռու, Արարատի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում գտնվող բաժանորդները, նշված հեռախոսահամարներին բջջային հեռախոսից զանգահարելիս, կմիանան համապատասխան մարզի՝ արտակարգ իրավիճակների կառավարման գրասենյակին: Համակարգը գործարկվել է` վերոնշյալ մարզերում հաջողությամբ փորձարկվելուց հետո: Նախկինում, 911 հեռախոսահամարին զանգ կատարելիս, մարզերի բնակիչները միանում էին ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնին, որտեղից արտակարգ իրավիճակի մասին տեղեկությունը փոխանցվում էր համապատասխան մարզային գրասենյակ:

Այժմ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության համատեղ ծրագրի շնորհիվ՝ հատուկ տեղադրված սարքավորումը, օգտագործելով 911 և 112 հեռախոսահամարներին զանգահարող անձի գտնվելու վայրի վերաբերյալ՝ բջջային կայանից ստացվող տվյալները, զանգը վերահասցեավորում է դեպի համապատասխան մարզի՝ արտակարգ իրավիճակների կառավարման գրասենյակ: Այսպիսով, նորարարության նպատակն է նվազեցնել մարզերում գրանցված արտակարգ իրավիճակներին արձագանքելու ժամանակը:

Նոր համակարգը աստիճանաբար կգործարկվի երկրի բոլոր մարզերում:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես:

unnamed (1)

unnamed (2)

unnamed (3)

unnamed (4)

unnamed (5)

unnamed




Լրահոս