ԿԸՀ-ն բաշխել է Աբովյանի ընտրություններում հանձնաժողովների ղեկավարների պաշտոնները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2015 թվականի հունիսի 7-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքային համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:

Արտահերթ ընտրության համար ձևավորված թվով 26 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 12-ական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 9-ական, Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 2-ական, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 1-ական, «Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 1-ական, «Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 1-ական:




Լրահոս