Կանադայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադայի սենատն այսօր վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչումը` վերստին հաստատելով 2002 թվականի հունիսին ընդունված բանաձևը:

«Պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Կանադան հավատարիմ է մնում այն սկզբունքներին, որ մենք խթանում ենք ողջ աշխարհով մեկ: Ցանկացած պետությունը, որը ցանկանում է թաքցնել իր անցյալը, ցանկացած պետություն, որը չի առերեսվում իր անցյալին, կանգնած է սեփական պատմությունից ազատվելու փորձերը տապալելու լուրջ վտանգի առաջ»,- հայտարարել է սենատոր Թանհ Նաի Նգոն, փոխանցում է horizon weekly-ին:

Վերջինս նաև հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին այս հանցագործությունը դեռևս անպատիժ է մնացել, քանզի Թուրքիան հրաժարվում է ճանաչել այն:  Սակայն Կանադան արդարություն, մարդու իրավունքների հարգում, հանդուրժողականություն ու ազգերի միջև խաղաղ համագոյակցություն է ցանկանում, քանի որ դա է ճիշտը:

senate




Լրահոս