Ռուսաստանի Նովոռոսիյսկի նավահանգստում բուսասանիտարական վերահսկման աշխատակիցները կալանել են Թուրքիայից վտանգավոր վարակով ելակի խմբաքանակը: Շուրջ 6 տոննա ելակի բեռը հետ կուղարկվի: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության Կրասնոդարի երկրամասի և Ադիգեյայի Հանրապետության վարչությանից:
«Անցակետում զննման ժամանակ Թուրքիայից բերված 5.9 տոննա ընդհանուր կշռով ելակի խմբաքանակում հայտնաբերվել է ՌԴ համար կարանտինային օբյեկտ՝ արևմտյան կալիֆոռնիական ծաղկային տրիպսներ։ Վնասատուի առկայությունը հաստատվել է Կրասնոդարի միջշրջանային անասնաբուժական լաբորատորիայի կողմից»,- նշել են գերատեսչությունում։