
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Դիլիջանի թունելից դեպի Դիլիջան քաղաք տանող միջպետական ավտոճանապարհի (Մ4) 87-րդ կմ-ում տեղի ունեցած քարաթափման հետևանքները ժամը 17:00-ի դրությամբ ամբողջովին վերացվել են:
«Հաղարծին» ճանապարհաշինական ընկերության շինարարները խոշոր քարերը նախ մանրացրել, ապա մաքրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին՝ ժամը 06:20-ին, ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, երթևեկությունը դարձնելով միակողմանի: