ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը 2015 թվականի մայիսի 22-28-ը կգործուղվի Օտտավա (Կանադա):
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հովհաննես Սահակյանը, Արտակ Զաքարյանը, Ռուզաննա Մուրադյանը, Թեւան Պողոսյանը, Իշխան Խաչատրյանը, Լյովա Խաչատրյանը, Հրանտ Բագրատյանը, Աղվան Վարդանյանը: