Չեմ զարմանա, եթե առաջիկա օրերին Անչելոտին հեռացվի աշխատանքից. Ջեյմի Կարագեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիվերպուլ»-ի և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը կարծիք է հայտնել, որ Թուրինի «Յուվենտուս»-ից կրած պարտությունից հետո Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը կարող է պահանջել գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հրաժարականը:

«Չեմ կարծում, թե Անչելոտին կշարունակի գլխավորել «Ռեալ»-ը հաջորդ տարի: Կառլոն աշխարհի լավագույն մարզիչներից է: Նա երեք անգամ Չեմպիոնների լիգայի գավաթակիր է դարձել, սակայն այստեղ նա ապագա չունի: Չեմ զարմանա, եթե առաջիկա օրերին Անչելոտին հեռացվի աշխատանքից:

Այն փաստը, որ իսպանական ակումբը մրցաշրջանը կավարտի առանց տիտղոսների, շանսեր չի թողնում Անչելոտիին»,-նշել է Կարագերը:




Լրահոս