բախվել են Սուրեն Սիրունյանի եղբոր Մերսեդեսն ու ԱԱԾ աշխատակցի Նիվան. ֆոտո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ` հոկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Նալբանդյան և Պուշկին փողոցների խաչմերուկում ընդհարվել են Երևանի Զավարյան 8 շենքի բնակիչ, 34-ամյա Արմեն Սիրունյանի վարած “Մերսեդես G” մակնիշի 34 ՕP 337 համարանիշի և Երևան քաղաքի Սարյան 24 շենքի բնակիչ, 22-ամյա Մերուժան Բադալյանի վարած “ՎԱԶ 21214” մակնիշի 10 ՏՏ 072 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մ. Բադալյանը ուսի կոտրվածքով տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն:
Մինչ ՃՈ աշխատակիցների և քննիչի ժամանումը “Մերսեդեսի վրայից հանվել էին համարանիշները: Գ. Շամշյանը հայտնում է, որ Ա. Սիրունյանը Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ, վերջերս մահացած Սուրեն Սիրունյանի եղբայրն է, իսկ հիվանդանոց տեղափոխված Մ. Բադալյանը աշխատում է Ազգային անվտանգության ծառայությունում: 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, քննիչ Ա. Փարսադանյանի կողմից նախապատրաստված նյութերը ուղարկվելու են Հայաստանի հատուկ քննչական ծառայություն:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս