Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում`

Մայիսի 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 17-19-ին հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 15-ին էապես չի փոխվի, 16-18-ին կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում՝

Մայիսի 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-19-ին` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:




Լրահոս