
Երեւանի Տիգրանի Մեծի պողոտայի թիվ 4 շենքի մոտ փոսի մեջ մարդ է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 29-ին, ժամը 17.08-ին: Ինչպես armlur .am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը: Պարզվել է, որ քաղաքացին ընկել է շենքի նկուղը: Փրկարարները նկուղից դուրս են բերել Ռ. Բաբայաինին, ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են հիվանդանոց: