
Սեպտեմբերի 7-ին մի քաղաքացի զանգահարել էր ոստիկանության Կենտրոնականի բաժին և հայտնել, որ Խանջյան փողոցում գտնվող “Շախմատի տան” հետնամասում 7,62 մմ տրամաչափի գնդացիր է թողնում: Դատաձգաբանական փորձաքննության եզրակացությամբ պարզվել է, որ գնդացիրը կրակելու համար պիտանի է: Հոկտեմբերի 26-ին պարզվել է, որ այդ գնդացիրը 2003 թ. ապրիլի 7-ից ՌԴ Տվերի մարզի իրավապահների կողմից գտնվել է հետախուզման մեջ: Կատարվում է հետաքննություն: