ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ չի բացառել, որ առաջիկայում ԲՀԿ-ի հետ նոր հուշագիր ստորագրվի՝ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին. «Փաստը մնում է փաստ, որ այսօր մենք ունենք հայտարարություն, որը ստորագրել են ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն այն մասին, որ նախագահական ընտրություններում նրանք պաշտպանելու են գործող նախագահին։ Այս պահին որեւէ այլ փաստաթուղթ կամ նախագիծ, որը քննարկվում է, մասնավորապես ՀՀԿ-ում, մենք չունենք։ Այդուհանդերձ, ոչինչ չեմ բացառում, չեմ բացառում նոր հուշագրերի, հայտարարությունների ստորագրում»: Նույն օրը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ, նախագահական ընտրությունների մասին «Ազատության» հարցին ի պատասխան, ասել է. «Պարոն Ծառուկյանը կպատասխանի բոլոր հարցերին, երբ ժամանակը գա»: Ի դեպ, վերջինս այս հայտարարությունն արել է ռուս-հայկական 5-րդ արդյունաբերական ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ, որին մասնակցել է իր խնամու՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ միասին:




Լրահոս