ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնությունից էքստրադիցիայի ենթարկված Արմեն Հարությունյանը մեղադրվում է «Քեթրին» տաքսի ծառայության մեքենաները հափշտակելու մեջ: Վերջինս, նախնական համաձայնության գալով Գեւորգ Բադալյանի հետ, գնացել է «Քեթրին» տաքսի ծառայության տնօրինության մոտ եւ ասել, որ ինքը «Բոն Վոյաժ» տաքսի ծառայության սեփականատերն է եւ ուզում է գնել «Քեթրին»-ի՝ վաճառքի հանված ավտոմեքենաները: «Քեթրին»-ի տերն էլ հավատացել է եւ 2009-ի ապրիլին թույլ տվել, որ Ա. Հարությունյանն իրենց տաքսի ծառայությանը պատկանող 10 հատ «ԳԱԶ 3110» ավտոմեքենաները տեղափոխի «Բոն Վոյաժ»-ի տեխնիկական հրապարակ: Հենց այնտեղ էլ խարդախությամբ տիրացել են «Քեթրին»-ի ավտոմեքենաներին եւ հասցրել դրանցից երեքը վաճառել այլ անձանց՝ ընկերությանը պատճառելով 4 մլն 125 հազ. դրամի գույքային վնաս: Հիշեցնենք, որ «Քեթրին»-ը նախկինում պատկանում էր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին: 




Լրահոս