Հարուցվել է քրեական գործ՝ գազալցակայանում ավտոմեքենայի լիցքավորման ընթացքում գազաբալոնի պայթյունի դեպքի առթիվ (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ Կոտայքի մարզի Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոցի 1 հասցեում գործող գազալցակայանում ավտոմեքենայի  լիցքավորման ընթացքում գազաբալոնի պայթյունի դեպքի առթիվ։

2015 թվականի  մայիսի 14-ին՝  ժամը 09:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոցի 1 հասցեում գործող, «Արտաշես Մկրտչյան» ԱՁ-ին պատկանող գազալցակայանում  Ն.Հարությունյանի «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի  լիցքավորման ընթացքում  տեղի է ունեցել գազաբալոնի պայթյուն, ինչի հետևանքով լիցքավորող Ռոման Սիմոնյանը ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է:

Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157- րդ հոդվածի 2-րդ մասով՝ տեխնիկական անվտանգության կանոնները խախտելու դեպքի առթիվ, ինչն առաջացրել է տուժողի մահը։

1431595846,6123

1431595877,68

1431595895,8658

1431595911,8878

1431595930,6073

1431595951,1865

 




Լրահոս