ԱԺ ՀՅԴ խմբակցությունը դեռեւս քննարկում է ԱԺ ՀԱԿ խմբակցության ներկայացրած ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա՝ ՀՅԴ-ն ՀԱԿ ԸՕ փոփոխությունների նախագծի մասին դիրքորոշում կներկայացնի այն ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո: Ուշագրավն այն է, որ ՀԱԿ-ը, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկել է անցնել 100 տոկոս համամասնական ընտրակարգի, առաջարկ, որը մշտապես արվել է նաեւ ՀՅԴ, ԲՀԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների կողմից: Արծվիկ Մինասյանի խոսքով՝ դեռեւս քննարկման փուլում է նաեւ ՀԱԿ-ի ներկայացրած մարտի 1-ի սպանությունների բացահայտման գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծը:
ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ