
Showtime հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Սթիվեն Էսպինոսան հայտարարել է, որ ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեյզերը հաջորդ մենամարտն անցկացնելու է սեպտեմբերի 12-ին:
Մեյվեյզերը հեռուստաընկերության հետ կնքած պայմանագիր ունի, ըստ որի պետք է ևս մեկ մենամարտ անցկացնի:
«Ֆլոյդը միշտ ասում է, որ մենամարտելու է սեպտեմբերի 12-ին, ու դա լինելու է իր կարիերայի վերջին մենամարտը: Որպես ընկերության ղեկավար ու երկրպագու՝ չէի ցանկանա, որ նա հեռանար: Նա մեծ ներդրում է ունեցել բռնցքամարտի զարգացման գործում», – նշել է էսպինոսան: