«ՎՏԲ» բանկը 2010թ. նոյեմբերից բանակցություններ է վարում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ստեփանյանի հետ, քանի որ վերջինս բանկի առջեւ իր ունեցած պարտավորությունները ժամանակին չի կատարել: Բանկը 2011թ. նոյեմբերից բազմիցս ծանուցել է Ստեփանյանին, որ այդպես շարունակվելու դեպքում կդիմի դատարան: Եւ ահա 2012թ. ապրիլին «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել դատարան՝ պարտքի բռնագանձման պահանջի վերաբերյալ: Արդյունքում՝ հայցը բավարարվել է, դատական որոշումը հրապարակվել է սույն թվականի օգոստոսին եւ օրինական ուժի մեջ մտել սեպտեմբերից:
Դատական վիճաբանություններից հետո ս. թ. սեպտեմբերի 10-ին «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն դիմում է ներկայացրել դատարան՝ Տ. Ստեփանյանի նկատմամբ հարկադիր սնանկության պահանջով: Սակայն պատգամավորը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այլ բան պատմեց. «Դա ինձ հետ կապված չէ, դա իմ պարտքը չէ: Պարզապես ես իմ ընկերոջը երաշխավոր եմ եղել, ու մոտակա մի շաբաթվա մեջ այդ հարցը բանկի հետ կկարգավորենք»:
ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ