Ցանկացած թանկացում չի բխում ոչ մեկի շահերից. ՀՀԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուբյեկտիվ պատճառներով էլեկտրաէներգիայի թանկացումը ընդունելի չէ: Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացմանը, այս մասին նշեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Յուրաքանչյուր թանկացում դրական չէ: Եթե կա թանկացում, բնականաբար, սա հարվածում է յուրաքանչյուր քաղաքացու գրպանին, մանավանդ, երբ կան բազմաթիվ խնդիրներ: Մենք լուսնից չենք իջել ու հասկանում ենք, որ ցանկացած թանկացում չի բխում ոչ մեկի շահերից, ամենաշատը իշխանությունն է, որ շահագրգռված չէ, որ լինեն թանկացումներ, բայց կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ»,-շեշտեց նա:

Ամեն դեպքում ԱԺ փոխնախագահը գտնում է, որ սուբյեկտիվ պատճառներով թանկացումներն ընդունելի չեն: Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի հայտարարությանը, թե ՌԴ-ն օկուպանտ է, և հարցին, թե կարծում է, որ նման կոշտ դիրքորոշումը պայմանավորված է ՌԴ-ի վերաբերմունքով Հայոց ցեղասպանության հարցին, Շարմազանովը նշեց,  որ չի կարծում, թե ՌԴ-ն իր պաշտպանության կարիքն ունի.

«Բայց տարօրինակ է, որ օկուպացիայի վերաբերյալ հարևանի կամ պետություններից մեկին օկուպանտ անվանելու իրավունք ունի Թուրքիայի քաղաքական վերնախավի ներկայացուցիչը, այդ թվում նաև վարչապետը: Մի պետություն, որը օրը ցերեկով օկուպացված է պահում Կիպրոսի հանրապետության 37 տոկոսը, փակ է պահում ՀՀ-ի հետ սահմանը, մի պետություն, որի զրոյի հասցրեց բոլոր հարևանների հետ հարաբերությունների հնարավորությունները, չեմ կարծում, որ նման իրավունք ունի», – նշեց նա:




Լրահոս