Թալինի նորաստեղծ կարի արտադրամասն ունի 7 աշխատատեղ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 12-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում բացվեց կարի փոքր արտադրամաս, որը քաղաքում նոր 7 աշխատատեղ է ապահովում: Դա իրականացվել է Հայաստանում գործող «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի և հոլանդացի հովանավորների ջանքերով:

11225880_428685853979048_1448704386_n

Արտադրամասը նախնական ֆինանսավորում ստացել է հիմնադրամից ու հովանավորներից որպես նվեր ստացել 10 նոր ու բազմաֆունկցիոնալ կարի մեքենաներ, ինչպես նաև նախնական հումք` կտորներ և թելեր` աշխատանքները սկսելու համար: Ծրագրով նախատեսվում է, որ հետագայում արտադրամասը պետք է գործի ինքնաֆինանսավորմամբ. կարի պատվերներ ընդունելով և կատարելով` իր գործունեության համար բյուջե ձևավորի: Ծրագրի մյուս կետով էլ նախատեսվում է եկամտի մի մասը օգտագործել բարեգործական նպատակներով: Քանի որ արտադրամասը գործում է Թալինի թիվ 3 մանկապարտեզի շենքում, արտադրամասը պետք է ստացած եկամտի մի մասը օգտագործի հենց այս մանկապարտեզի տարբեր խնդիրների լուծման համար: Դա կարող է լինել մանկապարտեզի վերանորոգում, նոր գույքի ձեռք բերում և նմանատիպ այլ հարցեր:

11245277_428685847312382_666104949_n

Արտադրամասի բացման արարողությանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը, ինչպես նաև «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի տնօրեն Պարույր Ջամբազյանը:

11271996_428685837312383_877500501_n

11263770_428685870645713_549839815_n

11263769_428685850645715_1903920388_n

11253833_428685840645716_224796906_n

11251412_428685867312380_166408635_n

11225902_428685843979049_1446308700_n




Լրահոս