
«Այդտեղ կա ինչ-որ «լազեյկա», որ հնարավոր է՝ գործատուներն աշխատողների հետ խաղան ու այդ 35 000-ի մեջ նաեւ այդ հարկերը մտցնեն: Խնդրում եմ՝ այդ հարցի վրա ուշադրություն դարձնեք»:
Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը դարձի է եկել եւ խոսում է օրինականության մասին: Ու քանի որ տարիներ շարունակ եղել է գործատու եւ խելքը գլխին բիզնեսմեն, լավ գիտի «լազեյկաները», դրա համար էլ ՀՀ վարչապետի հետ խոսել է դրանք փակելու շուրջ՝ դրա մասին ի լուր աշխարհի հայտարարելով: Իսկ եթե այլ տեսանկյունից մոտենանք խնդրին, ապա պետք է արձանագրել, որ գործող ռեժիմն ամեն ինչ անում է՝ գործատուների համար լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելու համար: Չկա որեւէ քայլ, որ վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արված լինի հօգուտ գործատուների: