«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կադրային փոփոխությունների ու հատկապես որոշ մարզպետների պաշտոնաթողության թեման այս փուլում կարծես փակված է: Դեռ ապրիլի 24-ից առաջ խոսակցություններ կային, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է կադրային «չիստկա» անել: Այժմ կարծես հարցը հանվել է օրակարգից: Մեր տեղեկություններով, մարզպետներից ամենատարեցը՝ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, օրերս խորհրդակցություն է անցկացրել եւ համայնքապետերին կարգադրել պարտաճանաչ հավաքել հարկերը:
Եվ ինքնավստահությամբ հայտարարել է, որ հույս չկապեն մամուլի գրածների հետ, թե շուտով ազատվելու է պաշտոնից. «Ես նախագահի հետ եմ գնալու թոշակի»: Նման համոզմունք ունի նաեւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Ոմանք այս հետաձգումը կապում են ՀՅԴ-ի՝ կոալիցիա մտնելու չորոշակիացված ծրագրերի հետ. մարզպետներին կհանեն, երբ այդ հարցը որոշակիանա»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: