Խոսքն ինչ-որ առևտրային գործարքի մասին է. ԼՂ ԱԳ նախարարը՝ Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք մատակարարելու մասին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ձեզ համար, ինչպես եւ Սերժ Սարգսյանի համար, նո՞ւյնպես անընդունելի է, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է մատակարարում, հարցրինք ԼՂ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին: «Ես չէի օգտագործի «անընդունելի» եզրույթը,  խոսքն այս դեպքում ինչ-որ առեւտրային գործարքի մասին է, որն ինձ համար կլինի անընդունելի եւ ահազանգի տեղիք կտա այն ժամանակ, եթե հանգեցնի ռազմական բալանսի խախտման»:

Ժիրինովսկին, որը Կրեմլի խոսափողն է, ասել է, որ ռուսական խաղաղապահներ կկանգնեն ԼՂՀ սահմանին. դա մեսի՞ջ է ՌԴ-ից մեզ: «Ասել եմ եւ կրկնում եմ` լավագույն խաղաղապահներն Արցախի բանակն է, որի միջոցով արդեն 21 տարի մենք պահպանում ենք խաղաղությունը»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս