«Ամեն դեպքում, շատ հետաքրքիր են ինձ համար մեր խմբակցության հավաքները»:
Հայաստանում գործունեություն ծավալող բոլոր լրագրողներին մշտապես կիսագրագետներ անվանող երգչուհին անգամ խորհրդարան մտնելուց հետո իրեն «նեղություն չի տալիս» կարդալ ու ծանոթանալ ԱԺ կանոնակարգ օրենքին: Եթե գոնե «աչքի անցկացրած» էլ լիներ, կնկատեր, որ «խմբակցության հավաքները» ԱԺ-ում ունեն կոնկրետ ձեւակերպում՝ խմբակցության նիստ: Ու ընդհանրապես, Շուշանը պետք է սկսի ընդունել սեփական ինքնագնահատականից տարբերվող որակումներ իր մասին: Հակառակ դեպքում ողջ լրատվական դաշտին նա իր դեմ է տրամադրում՝ անկախ իշխանական դաշտում ունեցած իր հովանավորների ազդեցությունից: