«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Չնայած հրապարակային հերքումներին՝ մեր աղբյուրները պնդում են, որ կուլիսներում քննարկվում է ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիա կազմելու հարցը: Խնդիրն ունի բովանդակային և տեխնիկական կողմ: Բովանդակայինը սահմանադրական փոփոխություններն են:
Ըստ այդմ՝ եթե Սերժ Սարգսյանը որոշի անցում կատարել կառավարման խորհրդարանական մոդելին, ՀՅԴ համար կոալիցիա մտնելու խոչընդոտը կվերանա: Ինչ վերաբերում է հարցի տեխնիկական կողմին, մեր տեղեկություններով, քննարկվում է նաև այսպես ասած թաքնված կոալիցիայի տարբերակը, երբ ֆորմալ կոալիցիա չկա, բայց որոշ պաշտոններ տրվում են ՀՅԴ-ին: Որպես օրինակ՝ բերվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դեպքը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։