Ճապոնիայի Ֆուկուսիմա նահանգում 5.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

5.1 բալ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Ֆուկուսիմա նահանգի ափերին, հայտնել են Ճապոնիայի գլխավոր մետեորոլոգիական վարչությունից:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 50 կմ խորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում: Ցնցումները զգացվել են 13 նահանգներում, այդ թվում նաև Տոկիոյում: Ֆուկուսիմայում ցնցումները եղել են 4 բալ ՝ ճապոնական 7 բալանոց սանդղակով, Տոկիոյում՝ 1 բալ:

«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի օպերատոր ТЕРСО-ն հայտնել է, որ երկրաշարժի պատճառով ատոմակայանի աշխատանքը չի խափանվել:

Հիշեցնենք, որ 2011 թ մարտ ամսին «Ֆուկուսիմա-1»-ում Չեռնոբիլից հետո մեծությամբ երկրորդ խոշոր վթարն էր գրանցվել:




Լրահոս