Ինչպես են նաիրիտցիներն անցկացրել գիշերը Կառավարության մոտ. նստացույցը շարունակում է (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նստացույց հայտարարած նաիրիտցիներին նույնիսկ եղանակային վատ պայմանները չեն խանգարել շարունակել նստացույցը: Armlur.am-ի հետ զրույցում աշխատակիցներից տիկին Գայանեն նշեց, որ գիշերն անցել է առանց որևէ միջադեպի, ոստիկանների կողմից որևէ խոչընդոտ չի գրանցվել:

Նաիրիտցիներից մեկն էլ նշեց, որ ոստիկանության ծառայողներն իրենց առավոտյան շնորհակալություն են հայտնել դրսևորած լավ պահվածքի համար: «Միգուցե պետք է այդքան հասկացող չլինենք»,- հարցադրում արեց նա:

11032063_908854919187221_1937361957_o

Իսկ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ակցիաները համակարգող խմբի անդամ, գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանի մոտ առաջացել են առողջական խնդիրներ, մասնավորապես` ձայնը կտրվել է հանավաբար եղանակային վատ պայմանների պատճառով:

Նաիրիտցիներն իրենց նստացույցը կշարունակեն մինչև երեկոյան 18-19.00-ը, այնուհետև կդադարեցնեն և երեքշաբթի օրը կհավաքվեն նախագահական նստավայրի դիմաց:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

11281521_908854312520615_219239765_o

11264168_908854315853948_209226367_o

11088925_908854922520554_364068658_o




Լրահոս