Washington Post-ը բացահայտել է` ինչպես է Ադրբեջանը փորձել գնել ամերիկացի կոնգրեսականներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան The Washington Post պարբերականը սեփական իրազեկ աղբյուրներից տեղեկացել է, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հովանավորել է 2013 թ Կոնգրեսի 10  ու նրանց աշխատակազմի 32 անդամների այցը Բաքու: Օբամայի երեք բարձրաստիճան խորհրդականներ ելույթ են ունեցել Բաքվում կայացած համաժողովի ընթացքում:

Ամերիկացի օրենսդիրներն ու նրանց աշխատակազմի անդամները ստացել են 100 հազար դոլար արժողությամբ ուղևորություն: Միայն օրենսդիրների  ու նրանց երկրորդ կեսերի ճանապարհածախսերը կազմել են 112 899 դոլար:

SOCAR Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը 750 000 դոլար է ուղարկել Միացյալ Նահանգներում հասարակական կազմակերպություններին՝ թաքցնելու  Ադրբեջանում կայացած կոնֆերանսի ծախսերը, ասվում է Office of Congressional Ethics-ի զեկույցում:




Լրահոս