ՀԱՐՑ. Ես 80 տարեկան թշակառու եմ եւ Խնայբանկում ավանդ ունեմ, բայց չեմ կարողանում ստանալ այն: Խնդրում եմ ասել, թե ավանդներն ինչ սկզբունքով են փոխհատուցվում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Շատ տեղին է ընթերցողի կողմից նշված հարցը: Որպես ավանդների փոխհատուցման գործընթացի նախաձեռնող՝ ասեմ, որ ավանդատուների համար նախատեսված փոխհատուցման գումարը 2013 թվականի պետբյուջեով նախատեսված է 1,6 միլիարդ: Այսինքն՝ կավարտվի սոցիալապես անապահով ընտանիքների հաշվառումը, եւ ըստ կառավարության ծրագրի՝ տարիքային առաջնահերթության սկզբունքով, կսկսվի փոխհատուցման հերթական փուլը: Նոր ծրագրի համար հիմք կհամարվի կառավարության կողմից 2011թ. հունիսին ընդունած ծրագիրը: Իսկ թե որ տարիքով ավելի առաջնահերթ կհամարվի, ես դա հստակ ասել չեմ կարող: Սա կարեւոր հարց է, որը կքննարկվի կառավարության այսօրվա նիստի ընթացքում:
Հովհաննես Մարգարյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ կառավարության նիստի ընթացքում ինչ-որ կարեւոր հարցեր քննարկվեն, միեւնույն է, շարքային քաղաքացիները գրեթե միշտ մնում են ձեռնունայն եւ հիասթափված: Այս դեպքն էլ բացառություն չէ, եւ առանձնապես մեծ հույսեր կապել պետք չէ կառավարության ընդունած որոշումների հետ, քանի որ փորձը ցույց է տվել, որ դրանք, որպես կանոն, ի շահ հասարակությանը չեն լինում: Ամեն դեպքում, սպասենք այսօրվա նիստին: