56-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերվել է կանեփանման 94 բույս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օրերս 1959 թ. ծնված Անդրանիկ Կ.-ի տան տնամերձ հողամասի զննությամբ հայտնաբերել և առգրավվել են կանեփանման 94 բույս՝ 15 սմ-ից մինչև 60 սմ բարձրության:

Անդրանիկ Կ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփի բույսեր են, որոնք ինքը ցանել և աճեցրել է հետագայում որպես թմրամիջոց օգտագործելու համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս