Թունավորման նախանշաններով “Արմենիա” բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 11/1 շենքի 4-րդ բնակարանի բնակչուհի` 16-ամյա Թ. Սարգսյանը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 29-ին, ժամը 17.13-ին:
Ինչպես armlur .am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: