Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի 2012թ-ի առաջնությանը մասնակցության հայտ է ներկայացրել 70 երկիր: Հոկտեմբերի 26-ին ավարտվել է հայտ ներկայացնելու ժամկետը և այս պահի դրությամբ միայն հայտավորված բռնցքամարտիկների թիվը հասնում է շուրջ 500-ի:
Հիշեցնենք, որ ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի 2012թ-ի առաջնությունն անցկացվում է Երևանում: Հայաստանի մայրաքաղաքը նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը կվերածվի սպորտային մրցության միջազգային կենտրոնի: Հայտավորված 500 բռնցքամարտիկների հետ Հայաստան կժամանեն նաև թիմերի ղեկավարներ, բժիշկներ, մարզիչներ, ԱԻԲԱ պաշտոնյաներ և լրագրողներ: Շատ հնարավոր է, որ այդ օրերին առաջնության շրջանակներում Երևան ժամանող հյուրերի թիվը նույնիսկ գերազանցի 1000-ը:
Հայաստանն այս առաջնությանը կներկայանա 14 բռնցքամարտիկներով, բոլոր քաշային կարգերում: Մասնակից երկրներից բոլոր քաշային կարգերում հադես կգան և բռնցքամարտիկների մեծ թիվ են հայտավորել հետևալ երկրները. Բելառուս`13, Կոնգո` 12, Կուբա` 10, Գերմանիա` 16, Հնդկաստան` 19, Ղազախստան` 19, Ռուսաստան` 19, Թուրքիա` 17, Ուկրաինա` 20, Ուզբեկստան` 17:
ԱԻԲԱ բռնցքամատի երիտասարդների աշխարհի առաջնության մասնակիցները 17-ից 18 տարեկան երիտասարդ բռնցքամարտիկներ են 10 քաշային կարգերում` 46-49կգ, 52կգ, 56կգ, 60կգ, 64կգ, 69կգ, 75կգ, 81կգ, 91կգ, +91կգ: