«Իսլամական պետություն» խմբավորումը 35-րոպեանոց աուդիոհաղորդագրություն է հրապարակել, որն, ամենայն հավանականությամբ, ձայնագրվել է խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի կողմից, ով արդեն մի քանի ամիս է չի հայտնվում հանրության առջև, հայտնում է Business Insider-ը:
Ձայնագրությունում ալ-Բաղդադին դիմում է բոլոր մահմեդականներին՝ կոչ անելով տեղափոխվել «Իսլամական պետություն» կամ «պայքարել հանուն իրենց հողերի»:
Բացի այդ, ինչպես փոխանցում է Associated Press-ը, ԻՊ առաջնորդը պնդում է, որ «իսլամը երբեք չի եղել խաղաղության կրոն»:
«Իսլամը պայքարի կրոն է: Ոչ մեկ չպետք է հավատա, որ պայքարը, որը մենք մղում ենք, «Իսլամական պետության» պայքար է: Սա մահմեադանների պատերազմ է, սակայն այն ղեկավարում է «Իսլամական պետությունը»: Սա մահմեդականների պատերազմն է ընդդեմ անհավատների»,- հայտարարել է ալ-Բաղդադին: