
Կառավարությունը սկսում է վճարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի համաձայն նշանակված տուգանքները: Գործադիրի առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու որոշման նախագիծը: Ըստ այդմ` ի կատարումն “Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի”, “Պողոսյանը և Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի”, “Մալխասյանն ընդդեմ Հայաստանի” և “Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի” գործերով վճիռների`այս տարվա 4-րդ եռամսյակում պետք է 49 հազար 288 եվրոյին համապատասխան դրամ տրամադրել: Այդ գումարները պետք է տրվեն կառավարության պահուստային ֆոնդից` “Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում” հոդվածի համաձայն: Իսկ ապօրինի վճիռներ կայացրած դատավորները շարունակում են ստանալ իրենց աշխատավարձերն առանց պահումների: