
Մի քանի ամիս առաջ պայթեցվեց և հողին հավասարեցվեց Երևանի կրկեսի շենքը: Նոր շենքը պետք է բացվի 2014 թվականի հոկտեմբերին: “Հայկական ժամանակ”-ի թղթակիցը երեկ հետաքրքրվել է, թե որտեղ են այս ընթացքում ապրում կրկեսի կենդանիները, որտեղ են պարապմունքներն անցկացնում արտիստները:
Ըստ կրկեսի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի` դերասաններն ու կենդանիները մեկնել են հյուրախաղերի, և մինչև նոի շենքի բացումը հյուրախաղերը կշարունակվեն: Այստեղ են մնացել միայն մի քանի ձի, որոնք այժմ Դավթաշենի ձիարշավարանում են: “Կրկեսին կից ստուդիան գործում է նախկին Առևտրի տանը, որտեղ տարածք ենք վարձակալել”,- ասել է Սոս Պետրոսյանը: