Ժողովուրդ. Հայաստան կուսաթաղանթ չի ներկրվել. ՊԵԿ-ը հերքում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տևական ժամանակ է, ինչ ակտիվ քննարկվում է թեման, թե ով կամ ովքեր են 500 տոննա արհեստական կուսաթաղանթ ներկրել Հայաստան, սակայն մասնագետները պնդում են, որ կուսաթաղանթների ներկրման մասին տարածված տեղեկություններն ուղղակի ֆանտաստիկայի ժանրից են: Տեղեկությունը հերքում է նաև ՊԵԿ-ը:
ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողականության առողջության բաժնի պետ Գայանե Ավագյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, որ օրիորդ լինելու խաբեությունը դարերի խորքից է գալիս: Եգիպտացի կանայք աղավնու արյունով լցված փոքրիկ պարկուճների միջոցով էին կույս ձևանում: “Աշխարհում 1993թ.-ից առաջին անգամ արհեստական կուսաթաղանթներ մշակվել և արտադրվել են Ճապոնիայի քաղաքներից մեկում: Այսօր 450-ից ավելի արտադրող կա: Այն ունի բուսական ծագում, որը կարելի է առանց բժշկական միջամտության դնել հեշտոցի մեջ, հաբը խոնավանում է, սկսում լուծվել, և կարմրավուն երանգ է առաջանում”,- բացատրեց բժիշկը ասելով որ ինքը երբեք չի տեսել այդ հաբը:




Լրահոս