UFC-ի ծանր քաշային կարգում չեմպիոն Քեյն Վելասկեսը պատմել է այն մասին, թե ինչպես է նախապատրաստվում Ֆաբրիսիո Վերդումի հետ կայանալիք չեմպիոնական տիտղոսի համար մենամարտին, որտեղ Վելասկեսը պետք է պաշտպանի UFC չեմպիոնի իր տիտղոսը:
«Ես պատրաստ եմ, ու ինձ հոյակապ եմ զգում: Կարծում եմ` այդ մենամարտը կոշտ կլինի, քանի որ Վերդումն անդադար էվոլյուցիայի է ենթարկվում, դառնում է ավելի լավը: Սակայն ես ևս մշտապես կատարելագործվում եմ, այնպես որ չեմ կարող համբերել Մեխիկոյում այդ մենամարտին: Շատ ժամանակ է անցել իմ վերջին մարտից: Այն փաստը, որ Ֆաբրիսիոն այս ողջ շրջանում եղել է ժամանակավոր չեմպիոն, ինձ համար նշանակություն չունի»,- ասել է Վելասկեսը:
Քեյն Վելասկեսի Լավագույն նոկաուտները